Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք
15.01.2026 | 13:45

Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։

Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։

Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին։

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ